Եգիպտոսում կառուցվող ԱԷԿ-ից ռադիոակտիվ նյութեր են գողացել
Եգիպտոսում կառուցվող ատոմակայանից ռադիոակտիվ նյութեր են գողացվել:
«Ալ-Ահրամ» պարբերականի տվյալով`անհայտ անձինք ներխուժել են «Դաբաա» ԱԷԿ-ի տարածք, որտեղից դուրս են բերել վտանգավոր նյութերով չհրկիզվող պահարան, ևս մեկը կոտրել են և գողացել դրա պարունակության մի մասը:
Կողոպուտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱԷԿ-ի շուրջ զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Շրջանի հարյուրավոր մարդիկ պահանջում էին փոխել շինարարական աշխատանքների վայրը, իսկ ԱԷԿ-ի աշխատողները հրաժարվում էին աշխատել` մտահոգվելով իրենց անվտանգության համար:
Զանգվածային անկարգությունների ժամանակ ավելի քան տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:









