Ուկրաինացի մարդասպանին ԱՄՆ-ում 200 տարվա ազատազրկման են դատապարտել
ԱՄՆ-ի ուկրաինական արմատներով քաղաքացի Մաքսիմ Գելմանը 200 տարվա ազատազրկման է դատապարտվել մի քանի մարդու սպանության համար: Նրան դատարանը մեղավոր էր ճանաչել դեռևս անցած տարվա նոյեմբերին, սակայն պատժաչաը միայն երեկ է նշանակվել:
Քրեական գործում ասվում է, որ 2011-ի փետրվարի 11-ին նա սպանել է խորթ հորն ու ևս 2 մարդու, այնուհետև մեքենաոյվ մահացու վրաերթի է ենթարկել մի հետիոտնի, իսկ դրա հաջորդ օրը դանակով զինված հարձակվել է մետրոյի մի քանի ուղևորների վրա և վնասվածքներ հասցրել նրանց:
Դատարանը Գելմանին մեղավոր է ճանաչել մեղադրական 130 կետերով, իսկ վճռի կայացման ժամանակ դատավորը նրան «դաժան հանցագործ ու սոցիոպատ» է բնորոշել:









