Օբաման Սաակաշվիլիին կընդունի հունվարի 30-ին

08:47 • 19.01.12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 30-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին տեղեկացրել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը:

«Նախագահները կքննարկեն Աֆղանստանում անվտանգության հարցերը: Կքննարկվի նաև Վրաստանում իրականացվող բարեփոխումների հարցը, որպեսզի կարողանան հասնել մեծ տնտեսական հաջողությունների և որ ժողովուրդն ինքը կարողանա ընտրել երկրի առաջնորդներին»,- նշում է «Грузия Online»-ը:

Նախագահների հանդիպումը համընկնում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի հետ:

Սպիտակ տան հայտարարության համաձայն` հանդիպման նպատակն է ամրապնդել երկրների միջև ռազմավարական համագործակցությունը, մասնավորապես առևտրի, զբասաշրջության, գիտության, կրթության, մշակույթի և անվտանգության ոլորտներում: