Մայքլ Ջեքսոնի հարազատները բժիշկ Կոնրադ Մյուրեից փոխհատուցում չեն պահանջի
Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի հարազատները հրաժարվել են վերջինի` ազատազրկման դատապարտված բժշկի ` Կոնրադ Մարեյից փոխհատուցում ստանալուց:
Նախկին բժիշկ Կոնրադ Մարեյը, ով իր պատիժը կրում է Կալիֆոռնիա նահանգի քրեակատարողական հաստատություններից մեկում, անվճարունակ է ճանաչվել: Այս մասին հայտարարել են Ջեքսոնի մոր փաստաբանները:
Նրանց միջնորդությամբ էլ, Լոս Անջելեսում դատական նիստի ժամանակ դատախազի տեղակալը հրաժարվել է երգչի երեք երեխաներին փոխհատուցում վճարելու պահանջից: Դատարանը չի առարկել, քանի որ նախկին բժշկի ֆինանսական դրությունը կասկած չի հարուցում:
Հավելենք, որ փոփ երաժշտության արքայի հուղարկավորության ծախսերը կազմել է մոտ 1.8 մլն դոլար: Իսկ Մարեյը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` չկանխամտածված սպանության համար:









