Ո՞վ չի ճանաչում «Կարամելի Հարութին» (տեսանյութ)
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունից առաջ ԲՀԿ ական պատգամավոր Հարություն Կարագյոզյանը, որն առավել հայտնի է «Կարամելի Հարութ» մականունով, հայհոյել է դատական կարգադրիչների ստորաբաժանման պետին, երբ վերջինս նրան խնդրել է մի քիչ սպասել:
Երբ «Կարամելի Հարութի»̀ «չե՞ս ճանաչում ընձի, արա, պատգամավոր եմ» հիշեցմանը դատական կարգադրիչը պատասխանել է, որ ինքը կատարում է իրենց̀ պատգամավորների ընդունած օրենքի պահանջները, պատգամավորը վերջին հայհոյանքներն է տեղացել նրա ուղղությամբ: Սրանից հետո արդեն միջադեպ է գրանցվել նրա և ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի միջև, որը հարցրել է, թե ինչու է Ղարագյոզյանը հայհոյում: «Լավ եմ անում»,-պատասխանել է պատգամավորը, ինչին ի պատասխան Շամշյանն արձագանքել է. «Ամեն դեպքում ավանդույթները մի խախտեք, դուք ԱԺ-ում չեք, հայհոյում են այնտեղ»:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









