Մայրն ու որդին որոշել էին սպանել հարսին` նրա փողերին տիրանալու համար

13:34 • 19.01.12

Կալիֆոռնիայի ԷԼ Կախոն քաղաքում երեկ երեկոյան ձերբակալվել են 57-ամյա Խուան Կարոլ Պիկարդն ու նրա որդի` 31-ամյա Ֆրանսիս Ռիչարդ Նոբելը` տեղեկացնում է CBS News-ը` հավելելով, որ երկուսն էլ մեղադրվում են իրենց հարսին վարձու մարդասպանի միջոցով սպանելու ծրագիր մշակելու համար:

«Կինը, ում անունը չի հրապարակվում, Ռիչարդի հետ ապրել է ավելի քան 3 տարի: Նրանց միջև որևէ լուրջ կոնֆլիկտ չի եղել»- ասել է ոստիկանության տեսուչը:

«Մարդասպան» մայրն ու որդին նախապես ծրագրել են սպանությունը, որի արդյունքում նախատեսել էին յուրացնել մեկական միլիոն դոլար:

Երբ կնոջը քննիչները տեղեկացրել են ակնկալվող սպանության մասին լուրը, վերջինս սարսափահար է եղել` չհավատալով դրան: Սակայն ոստիկաններին հաջողվել է ապացույցների միջոցով հավաստիացնել նրան:

Հավելենք, որ քննությունը շարունակվում է: