Այսօր շների «օսկար» կհանձնեն

10:29 • 19.01.12

Այսօր Լոս Անջելեսում տեղի կունենա շների առաջին կինոմրցանակաբաշխությունը:

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը մրցանակն իրենից կներկայացնի ոսկե վզնոց, որը կհանձնվի տարվա լավագույն շուն «դերասանին»:

Մասնագետների կարծիքով` հաճախ շները ոչ պակաս կարևոր դեր են խաղում քան դերասանները, ուստի միանգամայն արդար է, որպեսզի նրանք էլ արժանի գնահատականի արժանանան:

Նախապատվությունը կտրվի այն շներին, որոնք առաջնային կամ էական դեր կունենան ֆիլմերում:

Գլխավոր մրցանակի հիմնական հավակնորդն է Ուգգի շունը, ով Միշել Հազանավիչուսի «Արտիստը» ֆիլում առանցքային դերակատարում է ունեցել: