Հայտնի են օտարալեզու ֆիլմերի «Օսկարի» 9 հավակնորդները
Այսօր Ամերիկյան կինոակադեմիայի անդամների կողմից պաշտոնապես հայտարարվել են այն 9 ֆիլմերի անունները, որոնք հավակնում են ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակին:
Ընդհանուր ցուցակում եղել է 63 ֆիլմ: Ցավոք այս տարի նույնպես Հայաստանից ֆիլմ չի ներկայացվել: Իսկ Ռուսաստանը ներկայացնող` Նիկիտա Միխալկովի «Արևից կիզվածները 2»-ը և Ղազախստանը ներկայացնող` Եգոր Կոնչալովսկու «Վերադարձ Ա» ֆիլմերը չեն ներառվել այդ ցուցակի մեջ: Հունվարի 24-ին կհայտարարվի հավակնորդների վերջնական հնգյակը:
Այսպիսով ընտրված 9 ֆիլմերն են`
Միշել Ռոսկամի «Հիմարի գլուխը»` Բելգիա, Ֆիլիպ Ֆալարդոյի «Պարոն Լազար»` Կանադա,
Օլե Քրիստիան Մադսենի «Սուպերկլասիկո»` Դանիա, Վիմ Վենդերսի «Պինա»` Գերմանիա, Ասգար Ֆահրադիի «Ամուսնալուծություն»` Իրան, Ջոզեֆ Սեդարայի «Նկատառում»` Իսրայել, Ռաշիդի Զեմայի «Օմարը սպանեց ինձ»` Մարոկկո, Ագնեշկա Հոլանդի «Մթության մեջ»` Լեհաստան, Վեյ Թեշենյայի «Ծիածանի զինվորները»` Թայվան:
Այս տարվա «Օսկարի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 26-ին:










