Մասնագետները կորոշեն, թե ստորգետնյա աշխատանքները որքան կվնասեն «Փակ շուկայի» ճարտարապետական տեսքին
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Երևանի «Փակ շուկայում» առայժմ վերգետնյա շինախատանքներ չեն իրականացվի։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ երեկ շուկա են այցելել ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան մասնագետները և որոշել, թե ստորգետնյա աշխատանքները որքան վնաս կարող են հասցնել շենքի ճարտարապետական տեսքին:
«Այսօր առավոտյան ինձ զեկուցեցին, որ որևէ խնդիր չկա ստորգետնյա աշխատանքների հետ կապված, իսկ վերգետնյա աշխատանքների մասին դեռևս խոսք լինել չի կարող, քանի որ չկա որևէ նախագիծ»,- ասաց նախարարը:
Հասմիկ Պողոսյանը նաև նշեց, որ առայժմ իրենց դիմել են միայն ստորգետնյա հատվածում ավտոկայանատեղի կառուցելու համար: Նա նաև տեղեկացրեց, որ փակ շուկայի ստորգետնյա աշխատանքները քաղաքապետարանը ժամանակավոր դադարեցրել է:









