Պերուում շարունակվող անձրևներից 11 մարդ է զոհվել

10:16 • 19.01.12

Արևադարձային փոթորիկները, որոնք Պերուում շարունակվում են անցած տարվա նոյեմբերից, խլել են 11 մարդու կյանք: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մոտ 5 հազ պերուացի մնացել է անտուն, իսկ ջրհեղեղներից ավերվել է 30 հազ տուն:

Իշխանությունները մարդասիրական օգնություն են ուղարկել Պերուի 21 մարզերի բնակիչներին: Տարերային աղետներից ամենաշատը տուժել է Սան-Մարտին շրջանը, որտեղ միանգամից երեք գետ դուրս էր եկել ափերից:

Մասնագետները նախազգուշացնում են, որ փետրվարին հորդառատ անձրևները կշարուակվեն: