Այսօր կմեկնարկի Սանդենսի միջազգային կինոփառատոնը
Այսօր, կմեկնարկի ԱՄՆ-ի հեղինակային կինոյի ամենախոշոր Սանդենսի միջազգային կինոփառատոնը:
Փառատոնն իրավամբ համարվում է հեղինակային կինոյի համաշհարհային կինոարդյունաբերության օրրաններից մեկը: Տարեկան ավելի քան 200 ֆիլմ ընդգրկվում են փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրեր:
Ինչպես տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը` սյս տարվա միջազգային մրցութային ծրագրում ընդգրկված են`
«4Արև» Չեխիա, Բոգդան Սլամա
«Կան» Թուրքիա, Ռաշիտ Չելիքեզեր
«Հոր աթոռը», Բրազիլիա, Լուչիանո Մոուրա
«Էլ» Հունաստան , Բաբիս Մակրիդիս
«Վերջին Էլվիսը», Արգենտինա, Արմանդո Բո
«Մադրիդ 1987» , Իսպանիա, Դավիդ Տրուեբա
«Եղբայրս` Սատանան» Մեծ Բրիտանիա Սալլի Էլ Հոսեինի
«Թեդդի Արջը », Դանիա, Մադս Մաթիեսսեն
«Սրբերի հովիտը» , Հնդկաստան, ԱՄՆ, Մուս Սիեդ
«Վիոլետան գնաց դրախտ», Չիլի, Արգենտինա, Բրազիլիա, Իսպանիա, Անդրես Վուդ
«Կուզենայի այստեղ լինեիր», Ավստրալիա, Քիրան Դարսի Սմիթ
«Սխալ», Ֆրանսիամ Քուենթին Դյուպյո
«Երիտասարդ և վայրի», Չիլի , Մարիալի Ռիվաս
Փառատոնին մասնակցելու է կիոնոլորտի ավելի քան 9 հազար մասնագետ և առնվազն 50 հազար հանդիսատես:
Հավելենք, որ 1991թ. սակսած փառատոնը պաշտոնապես վերանվանվեց Սանդենս անունով` Ռոբերտ Ռեդֆորդի մարմնավորած հայտնի հերոսի պատվին:










