Սուրբ Նշանի հրկիզումը միտումնավոր չէր. Հասմիկ Պողոսյան
Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցու հրկիզումը պատահական էր, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ըստ նրա` հրդեհն առաջացել է ամանորյա հրավառութունների պատճառով:
«Եկեղեցում հայտնված կրակը 10 օր շարունակ կամաց-կամաց ծխացել է ներսում: Մենք պետք է շեշտադրումները հարցի շուրջ զգույշ դնենք: Մեր համապատասխան հայաստանյան մասնագետները գնացին հրդեհի տարածք և պարզվեցին, որ հատուկ հրկիզում չէր եղել»,– վստահեցրեց նա:
«Ստացվում է, որ շատ հեշտությամբ, երկու բառի խաղով կարելի է երկու հարևան երկրների, երկու ժողովուրդների միջև խնդիրներ ստեղծել»,- ասաց Հասմիկ Պողոսյանը՝ անդրադառնալով մամուլում հնչող տեսակետներին, թե հրդեհը միտումնավոր էր արված:
Ըստ նախարարի` նման իրադրություններում միշտ մասնագետների են գործուղում, որպեսզի սեփական աչքերով տեսնեն և սեփական գնահատականը տան իրավիճակին:
«Եկեղեցին իրոք վտանգված է. գտնվում է երեք սյուների վրա: Մինչև մեր մեկնելը վրացական կողմն արդեն նախատեսել էր գումարներ եկեղեցու ամրակայման համար: Կատարվել են նախագծային աշխատանքներ, որի վրա երկուստեք տարվում են աշխատանքներ: Երկողմ համաձայնությունից հետո վրացական կողմը կսկսի հրատապ ամրակայման աշխատանքները»,- տեղեկացրեց Հասմիկ Պողոսյանը;
Նրա խոսքով՝ վրացական կողմը խոստացել է իրականացնել նաև հիմնական վերականգման աշխատանքներ։ :
Եկեղեցու հրատապ ամրակայման աշխատանքներն իրակացվելու են այս տարի, որին մասնակցելու են նաև հայ մասնագետները:










