Կոնգրեսականները դեմ են քվեարկել պետական պարտքի շեմի ավելացմանը

09:05 • 19.01.12

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները հունվարի 18-ին դեմ են քվեարկել` պետական պարտքի շեմը 1.2 տրիլիոն դոլարով բարձրացնելու համար: Կոնգրեսականներից 239-ը դեմ է քվեարկել, իսկ 176 կողմ, տեղեկացնում է Associated Press-ը:

Չնայած դրան, 2012 թ. հունվարի վերջին պետական պարտքի չափաբաժնի ավելացման մասին որոշումը կմտնի օրինական ուժի մեջ:

ԱՄՆ Սենատը, որի անդամների մեծամասնությունը դեմոկրատ են, մտադիր չեն դեմ քվեարկել, բացի դրանից Բարաք Օբաման ունի նաև վետոի իրավունք, ինչն էլ լրացուցիչ երաշխիք կարող է հանդիսանալ որոշման կայացման համար: