Օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ
Բանկոկ-Նովոսիբիրսկ չվերթի ժամանակ «Բոյինգ 757»-ի օդաչու Սերգեյ Գոլեվն իրեն վատ է զգացել և քիչ անց մահացել: Այս մասին տեղեկացնում է lifenews-ը:
Օդաչուն մահացել է թռիչքը սկսելուց 3 ժամ անց: Հրամանատարը բարձրախոսով ինքնաթիռում բժիշկ է փնտրել: Սակայն բժշկական օգնությունը 44-ամյա տղամարդուն չի փրկել և հրամանատարը Չինաստանում արտակարգ վայրէջք կատարելու մասին որոշում է կայացրել: Այդ պահին օդանավում եղել է 236 ուղևոր:









