Անտառահատումը սանիտարական է. Բնապահպանության նախարարության տեսչական խումբ

18:19 • 20.01.12

Բնապահպանական ակտիվիստների ահազանգի հետքերով, ըստ որի Տաշիրի շրջանի Մեծավան գյուղի մոտ զանգվածաբար սոճու անտառ է հատվում, երեկ մարզ էր այցելել Բնապահպանության նախարարի հրամանով կազմված հատուկ տեսչական խումբը:

«Տեսչական խումբը տեղում ուսումնասիրություն կատարելով̀ պարզել էր, որ բոլոր հատված բները համարակալված են և համապատասխանում են անտառհատման կտրոններին»,-Tert.am-ին հայտնեցին Բնապահպանության նախարարության լրատվության բաժնից:

Նախարարությունից հաստատեցին, որ խոսքը շուրջ 200-250 «սանիտարական հատման» մասին է : Նշենք, որ անտառհատումներն իրականացվում են «Հայանտառի» կողմից :