Արգենտինուհուն սխալմամբ ամուսնացրել են վկայի հետ
Արգենտինայում ամուսնություններ գրանցող դատավորը սխալմամբ հարսին ամուսնացրել է վկայի հետ: Ինչպես գրում է EFE գործակալությունը, դեպքը տեղի ունեցել է Կորդովա քաղաքում:
Պետական գերատեսչության 30-ամյա աշխատակցուհին շփոթել է փեսայի և վկայի փաստաթղթերը, իսկ երբ գիտակցել է, թե ինչ է արել, միանգամից տեղեկացրել է հարսին, ասելով` «Վայ, կարծես` ես քեզ ամուսնացրի վկայի հետ»: Րոպեներ անց իրավիճակը հարթվել է. համապատասխան լիազորություններով օժտված աշխատակցուհին անվավեր է համարել վկայի փաստաթղթերը, և նա այժմ պետք է ստանա նորը:
Քաղաքացիական ակտերի գրքում հարսի ու փեսայի տվյալները ճիշտ են գրվել:









