Գյումրիում հայտնաբերված դիակը 21-ամյա Մարի Դավթյանն է
Պարզվել է Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում հայտնաբերված այրված կնոջ դիակի ինքնությունը:
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը Գյումրիի բնակիչ, 1990 թ. ծնված Մարի Զավենի Դավթյանն է:
Դիակի հայտնաբերման մասին հունվարի 20-ին, ժամը 12:00-ին ոստիկանություն էր ահազանգել էր մի քաղաքացի:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:









