Դիսբակտերիոզից գանգատները Հայաստանում բավական տարածված են. մասնագետ
Բժիշկ, գաստրոէնտեթոլոգ, Մանիկ Գեմիլյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երկրում բավական տարածված են դիսբակտերոիզից գանգատները :
Ըստ նրա` այսօր հանրապետությունում այս հիվանդության բուժման հետ կապված խնդիրներ կան, որոնք հաճախ բուժում են ոչ համապատասխան նշանակումներով:
Գեմիլյանի պնդմամբ` նման խնդրով հիվանդը կարող է մի քանի բժշկի մոտ գնալ և ստանալ բոլորովին տարբեր բուժումներ ինչը պայմանավորված է նրանով, որ բժիշկներից ոմանք կիրառում են խորհրդային բժշկության, իսկ ոմանք էլ ավելի նոր մեթոդներ:
«Գոյություն չունի դիսբակտերիոզ, գոյութուն ունի բակտերիանների աճ, երբ աղիներում խախտվում է բակտերիաների քանակական և որակական կազմը, դրանք էլ առաջացնում են խնդիրներ»,- բացատրեց նա:
Մանկաբույժ, ալերգիոլոգ Աստղիկ Բաղդասարյանն էլ նկատեց, որ դիսբակտերիոզի դեպքում պետք չէ շտապ գնալ և կղանքի անալիզ հանձնել:
Մանիկ Գեմիլյանը, ներկայացնելով վերջին առողջապահության ոլորտում եղած նորությունները, ասաց, որ կղանքի բակտերիաների կազմը շատ փոփոխական է. այն բաղկացած է տարրատեսակ տարրերից, և վերցնելով անալիզ դժվար էիմանալ արդյոք հիվանդի մոտ դիսբակտերիոզ է, թե ոչ:
Բժշկի խոսքով՝ դիսբակտերիոզը պայմանավորված է շատ հիվանդություններով: Բայց ամենից հաճախ հանդիպողերը, ըստ նրա, ստամոքսի և աղիքային խնդիրններ են:
«Դիսբակտերիոզը ոչ թե հիվանդությունների պատճառ է, այլ հետևանք, իսկ տվյալ հիվանդությունների հիմնական պատճառը բակտերիան է, որը բուժվում է անտիբիոտիկներով»,- բացատրեց նա:
Մասնագետները նաև նկատեցին, որ դիսբակտերիոզի դեմ նշանակված բուժումները մեծ վնաս են հասցնում հիվանդի գրպանին, մինչդեռ ընդամենը պետք է լավ սնվել: Բժիշկները խորհուրդ են տալիս ավելի շատ ուտել միրգ և բանջարեղեն:









