«Խնդրի հիմքը պետք է դարձնել չկեղծված ընտրությունները». Գագիկ Մինասյան
Աշխարհում կան ժողովրդավարական երկրներ, որտեղ ոչ միայն հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարարգ չի գործում, այլ նաև ամբողջական մեծամասնական են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ասաց ՀՀԿ խմբակցության և խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը:
«Այս խնդիրը ժողովրդավարության հետ կապ չունի: ՀՀԿ-ն միշտ էլ կողմ է եղել, որ մեծացվի համամասնականի տեղերը խորհրդարանում: Բայց խնդրի հիմքը պետք է դարձնել չկեղծված ընտրությունները: Ընտրակարգը ընտրակեղծիքների հետ կապ չունի»,-ասաց Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա մեծամասնական ընտրություններով խորհրդարանը լուծում է այն խնդիրը, որ օրինակ մարզերից ներկայացված լինեն այնպիսի պատգամավորներ, որոնք շատ լավ գիտեն տեղի խնդիրները:
«Շատ երկրներ, որոնք ունեն երկու պալատ՝ վերին և ստորին, այդ հարցը հեշտությամբ լուծվում է: Բայց ընտրակարգի փոփոխությունը չի բերի էական դրական ազդեցության»,-ասաց նա:









