Գեղարքունիքում գազի պայթյունից տուժել է 4 մարդ

10:45 • 20.01.12

Հունվարի 20-ին, ժամը 05:57-ին Գեղարքունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ուենցել Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի հացի գործարանի պահակատանը:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի` դեպքի վայր է մեկնել մարտական մեկ հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունի հետևանքով փլվել է պահակատան պանելային ծածկը: Փրկարարները փլատակից դուրս են բելեր 1990թ. Ն. Խաչատրյանին:
Պայթյունի հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել պահակատանը բնակվող Խաչատրյանների ընտանիքի ևս 3 անդամ, ովքեր հոսպիտալացվել են: