Թբիլիսի-կենտրոնից մարդիկ են տարհանվել

12:14 • 20.01.12

Թբիլիսի-կենտրոնում ահազանգ է ստացվել, որ շենքն ականապատված է, ինչից հետո սկսվել է ժողովրդի տարհանումը:

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ` Թբիլիսի-կենտրոնը գտնվում է երկաթուղային կայարանում: Այս պահին ազատված են շինության բոլոր երեք հարկերը:

Վրաստանի ՆԳՆ տեղակատվության բաժնի ղեկավարի հայտարությամբ` երկաթուղային դրամարկղի մոտ գտնվող սրճարաններից մեկում կասկածելի պայուսակ է հայտնաբերվել, ինչի արդյունքում էլ տարհանել են մարդկանց: Այս պահին պայուսակը մասնագետների մոտ է: