Անհաջող քիմիական փորձի պատճառով մոտ 100 ուսանող հիվանդանոցում է հայտնվել

12:52 • 20.01.12

գերմանիայի Դրեզդենի տեխնիկական համալսարանում անհաջող քիմիական փորձից հետո մոտ 100 մարդու տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է korrespondent.net-ը:

Համալսարանի առաջին կուրսի ուսանողները լաբորատորիայում քիմիական փորձ կատարելու ժամանակ հանկարծ տհաճ հոտ են զգացել, իսկ ուսանողներից մեկը ուշագնաց է եղել:

Ուսանողները միանգամից դուրս են եկել` կասկածելով, որ թունավորվել են արսինով` մկնդեղի ամենավտանգավոր միացությունով:

Հիվանդանոցում իրականացված հետազոտության արդյուքում պարզ է դարձել, որ մտահոգության կարիք չկա, քանի որ առաջացած գազի քանակը շատ աննշան է եղել, բացի դրանից օդը շատ շուտ մաքրվել է: