2012-2013թթ կսկսվի ոսկու գնի անկում
Ոսկին մոտենում է իր գնի շարունակական 10-ամյա աճի ավարտին, որի ընթացքում դրա գինը ավելացել է շուրջ 7 անգամ: Փորձագետների կարծիքով 2012-ին գները կշարունակեն աճել` հասնելով առավելագույն 2000 դոլարի մեկ ունցիայի համար: Դա տեղի կունենա 2012-ի հոկտեմբերի և 2013-ի մարտի միջև ընկած ժամանակահատվածում:
Դրանից հետո փորձագետների գնահատականով, ոսկու գինը կընկնի: 2001-ից ի վեր ոսկին մնում է ամենաթանկացող ակտիվը: Այն դեպքում, երբ 2001-ին ոսկու ունցիայի գինը կազմում էր 250 դոլար, 2011-ի սեպտեմբերին հասավ 1920 դոլարի: Սակայն, մասնագետները նշում են, որ 2012-ի առաջին կեսին ոսկու գինը կընկնի` մինչև 1640 դոլար մեկ ունցիայի համար:









