Գյումրիում շենքի նկուղում կնոջ այրված դիակ է հայտնաբերվել
18:13 • 20.01.12
Այսօր ժամը 02.00-ին ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սավոյան փողոցում գտնվող նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում կնոջ դիակ կա:
Ըստ ոստիկանության հաղորսագրության` մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է անձը չպարզված կնոջ այրված դիակ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Placeholder









