Ցմահ դատապարտվածների թիվը Հայաստանում բավական շատ է. Հրայր Թովմասյան
Հայաստանում արդարադատության ոլորտում առկա խնդիրներից մեկն այն որ է, մեկ շնչի հաշվով ցմահ դատապարտվածների թիվը բավական շատ է երկրի համար, այս մասին այսօր Ազգային ժողովում դատաիրավական հարցերով լսումների ժամանակ ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Մեր երկրի չափ բնակչություն ունեցող երկրներից, օրինակ, Էստոնիայում ցմահ ազատազրկվածները վեցն են, իսկ Սլովակիայում՝ չորսը»,- ասաց նա:
Նշենք, որ ներկայում Հայաստանում ցմահ ազատազրկման է դատապարտված 99 մարդ:
Ցմահ ազատազրկվածների պահանջներին ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ծանոթ է. բացի ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխություններից, այսինքն՝ ցմահ ազատազրկումը 15-20 տարի ազատազրկմամբ փոխարինելուց, ցմահ ազատազրկվածներ ունեն նաև այլ պահանջներ :
Հրայր Թովմասյանը հավատացրեց, որ ոլորտում առաջ քաշած վերջին փոփոխությունները հնարավորւթյուն կտան փոխել նախ ցմահ ազատազրկվածների ռեժիմները: Այսինքն՝ եթե հիմա նրանք գտնվում են փակ ռեժիմի տակ, ապա բարեփոխումներն իրականացնելու դեպքում փակից աստիճանաբար կանցնեն կիսափակի և ապա բացի:
Թովմասյանը նաև նշեց, որ փոփոխությունները ցմահ դատապարտվածներին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորություն կստեղծեն:









