«Բանակը կենդանի օրգանիզմ է». Սենոր Հասրաթյան
Սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ ԼՂ Ջեբրայիլի զորամասերից մեկում ինչ-որ համաճարակ կա, ու ավելի քան 50 զինվոր ջերմությամբ պառկած է:
Խնդրի կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԼՂՀ ՊԲ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանից, որից ստացանք հետևյալ պատասխանը. «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորների առողջական վիճակը մշտապես վերահսկվում է, և նման շահարկումների առիթ չկա: Բանակը կենդանի օրգանիզմ է, որտեղ մարդիկ են, ինչպես և մենք։ Դուք չե՞ք հիվանդանում, ջերմություն չե՞ք ունենում»։









