Կրակոցներ «Չեմպիոնս» բարի դիմաց՝ մատուցողի ուշանալու պատճառով
Երեկ երեկոյան ժամը 22.30-ին ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի Բուզանդի փողոցում գտնվող «Չեմպիոնս» սպորտ-բարի մոտից բերման է ենթարկել 25-ամյա ոմն Կամո՝ այն կասկածանքով, որ ժամը 21։30-22։00 ժամանակահատվածում, հիշյալ բարի մոտ կրակել է ատրճանակից: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեցին Ոստիկանությունից, Կամոն իրեն ուշ մոտենալու համար վիճաբանել է 26-ամյա մատուցող Տիգրանի և բարի մենեջեր Աշոտ Ա.-ի հետ, այնուհետև ընկերոջը` Ռոբերտին պատկանող «Ռեք» գազային ատրճանակով դուրս գալով բարի դիմաց` կրակոցներ է արձակել՝ նախապես վիճաբանելով բարի աշխատակիցների ու հաճախորդների հետ և հայհոյել նրանց:
Ատրճանակը ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:









