Լեդի Գագան բարեգործական հիմնադրամ կհիմնի
Հայտնի երգչուհի Լեդի Գագան հայտարարել է, որ փետրվարի 29-ին պատրաստվում է Հարվարդի համալսարանի հետ համատեղ բացել «Այսպիսին ծնված» բարեգործական կազմակերպություն, որի նպատակը կլինի պայքարել ավազակության դեմ և երիտասարդության շրջանում հանդուրժողականություն քարոզել:
Կազմակերպությունը կհամագործակցի նաև John D. & Catherine T. MacArthur Foundation-ի հետ:
Huffington Post պարբերականի հաղորդմամբ` երգչուհին մեկ անգամ չէ, որ երիտասարդությանը կոչ է արել հանդուրժող լինել և պայքարել ավազակության դեմ:










