Լուրերի թողարկման ժամանակ սեքսի կադրեր են ցուցադրվել (տեսանյութ)
Շոտլանդիայում քաղաքական, լրատվական Scotland Tonight հաղորդման ժամանակ տաղավարի ետին պլանում պոռնոֆիլմի կադրեր են ցուցադրվել, տեղեկացնում է Daily Mail-ը: Համացանցում հայտնված տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է հաղորդավարի ետին պլանում միացված հեռուստացույցներից մեկում ցուցադրվում այդ «զավեշտալի» տեսարանը:
Մեկնաբան Դեն Հոջեսը պատասխանելիս է եղել հեռուստադիտողի` լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդին վերաբերող հարցին:
Տեսանյութը մեծ արձագանք է գտել ողջ աշխարհում, նույնիսկ քննարկվում է տվյալ հեռուտաընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:









