McDonald's-ի Big Mac-ի մեջ մուկ է հայտնաբերվել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի McDonald's արագ սննդի սպասարկման կետերից մեկի աշխատողը Big Mac տեսակի համբուրգերի մեջ մուկ է գտել` տեղեկացնում է Fox News-ը:
Տղամարդը միանգամից նկարել է մկանը, ու լուսանկարը տարածել համացանցում: Այս դեպքից հետո նրան ազատել են աշխատանքից: Նա հայտնել է, որ պարզապես ցանկացել է հաճախորդներին իրազեկել տհաճ «հյուրի» առկայության մասին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մուկը համբուրգերների արկղում «զբոսնում» ու դիպչում համարյա բոլոր փաթեթներին:
Video Shows Mouse In Bag Of Big Mac Rolls: MyFoxPHILLY.com









