Լուժկովին մերժել են Մոսկվայի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել
Մոսկվայի քաղաքային Դումայի և կառավարության հանձնաժողովն այսօր որոշում է ընդունել, որով մերժել է նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին «Մոսկվա քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել:
«Կոչման տրամադրման համար ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթեր: Եթե դրանք չեն համապատասխանում «Մոսկվա քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման շնորհման կարգին, ապա մենք մերժում ենք: Այս դեպքում, Ա կատեգորիայի պաշտոնից ազատումից չի անցել երեք տարի»,- պարզաբանել է հանձնաժողովի նախագահ, քաղաքային Դումայի նախագահ Վլադիմիր Պլատոնովը:
Յուրի Լուժկովի վստահված անձը Մոսկվայի պատվավոր քաղաքացու կոչման տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողով էր ներկայացրել 2011 թվականի սեպտեմբերի 14-ին:









