Պաղեստինում Մեդվեդևի պատվին փողոց է անվանվել

14:50 • 20.01.12

Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իերիխոն քաղաքի փողոցներից մեկը նրա անունով է կոչվել, գրում է lifenews-ը: Մահմուդ Աբբասն ՌԴ նախագահին է հանձնել փողոցի անվանափոխման մասին վկայագիրը և այդ փողոցից մի քանի լուսանկար:

«Սա ինձ համար մեծ պատիվ է և ապացույց այն բանի, որ մեր երկրների հարաբերությունները հիանալի մակարդակի վրա են, սա իրոք ամրապնդում է ռուս-պաղեստինյան հարաբերությունները, որը գոյություն ունի ոչ թե տասնյակ տարիներ, այլ դարեր»,-ասել է Մեդվեդևը: 

Մոտ մեկ տարի առաջ ՌԴ նախագահը անսպասելի այցելել էր Պեղեստին: Նրան շատ ջերմ են դիմավորել: