Լեհ պատգամավորը մարիխուանա է ծխել խորհրդարանի նիստում

18:39 • 20.01.12

Լեհ պատգամավոր Յանուշ Պալիկոտն այսօր խորհրդարանի նիստի ժամանակ մարիխուանա է ծխել: France Presse-ի փոխանցմամբ պատգամավորի նպատակը թույլ թմրամիջոցների օրինականացման նկատմամբ ուշադրություն հրավիրելն է եղել:

«Սա խոտ է», - ասել է Պալիկոտը նիստին հետևող լրագրողներին:

Հայտնի չէ, արդյոք իրավապահները ինչ որ գործողություններ են ձեռնարկել արտառոց քայլի գնացած գործչի նկատմամբ:

Անցած տարվա ապրիլին լեհական իշխանությունները մեղմացրել են «հակաթմրամիջոցային» օրենսդրությունը, իրավապահներին թույլ տալով ինքնուրույն որոշել` հարուցել քրեական գոր, թե ոչ, թեթև թմրանյութով ձերբակալված անձանց նկատմամբ: Պալիկոտը գտնում է, որ այդ մեղմացումները բավարար չեն և կարող են իրավապահների կողմից ամենաթողության հանգեցնել: Նրա ղեկավարած ձախ կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել մարիխուանան օրինականցնող օրինագիծ: