Բախվել են «ՎԱԶ-21703»-ը և «Միցուբիշի Պաջերոն». վարորդը հոսպիտալացվել է

11:05 • 20.01.12

Հունվարի 19-ին, ժամը 23:10-ին, Ն. Զարյանի և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ:

Բախման հետևանքով «ՎԱԶ-21703»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: