Վրաստանն ու Թուրքիան կստորագրեն էլեկտրաէներգիայի մատակարարման մասին համաձայնագիր

10:23 • 20.01.12

Վրաստանն ու Թուրքիան այսօր կստորագրեն էլեկտրաէներգիայի միջսահմանային առևտրի մասին համաձայնագիր:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, համաձայնագիրը կստորագրեն Վրաստանի և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարներ Ալեքսանդր Խետագուրին և Թաներ Յըլդըզը:

Արարողությունը կանցկացվի վրաց-թուրքական սահմանին Բորչխա- Ախալցիխե 400 կիլովատանոց էլեկտրահաղորդման գծի կառուցման վայրում: Հենց այդ էլեկտրահաղորդման գծով Վրաստանն էլեկտրաէներգիա կմատակարարի Թուրքիային: