Հունաստանը հնարավոր է Ակրոպոլիսը վարձակալության տա պարտքերը մարելու համար

12:28 • 20.01.12

Հունաստանի Մշակույթի նախարարությունը մի առաջարկությամբ է հանդես եկել, համաձայն որի` պետական պարտքերից մարել և երկրի տնտեսական անմխիթար վիճակը շտկելու համար, կարելի է մշակութային հայտնի կենտրոն Ակրոպոլիսը վարձակալության տալ` տեղեկացնում է Daily Telegraph-ը:

Իսկ եթե գումարը չբավարարի, կքննարկվի Ծննդյան կղզիների վաճառքի հարցը, ասված է նախարարության պաշտոնական հայտարարության մեջ: 

Քննարկվել է նաև վերոնշալ տարածքներում տարատեսակ հեղինակավոր ընկերությունների գովազդի տեղադրման հնարավորությունը:

Տեղեկացնենք, որ Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը նունպես համակարծիք է այդ գաղափարին և կարծում է, որ կղզիների վաճառքից ու Ակրոպոլիսի վարձակալության տալուց շատ Հունաստանում շատ խնդիրներ կլուծվեն: