Գիտեմ, որ բարդ է ընդունել պատմության ընթացքում եղածը, սակայն... Սարկոզին նամակ է գրել Էրդողանին
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկրի խորհդարանի վերին պալատում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի քննարկման նախօրեին նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Հարգելի վարչապետ: Նախ, ցանկանում եմ տեղեկացնել, որ օրինագծի իրական նպատակը ֆրանսիական հասարակության մեջ երկար տարիներ առկա ժխտման զգացողությունից ազատվելն ու 100-ամյա վերքերը բուժելն է: Դա բնորոշ է համաշխարհային փորձին, բոլոր ցեղասպանությունների հետ կապված: Նախագծի տեքստում չի նշվում ոչ մի կոնկրետ պետություն կամ ժողովուրդ: Մենք նաև շատ լավ հասկանում ենք, թե ինչ ցավ է ապրել թուրք ազգը Առաջին համաշխարհային պատերազմի և Օսմանյան կայսրության կործանման արդյունքում: Գիտեմ, որ բարդ է ընդունել պատմության ընթացքում եղածը: Սակայն Ֆրանսիան ընդունել է շատ դառը մի ճշմարտություն` մասնակցությունը ստրուկների առևտրին, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում երկրում բնակվող հրեաներին`գերմանական համակենտրոնացման ճամբարներ ուղարկումը: Ես` ինքս 2007-ին Ալժիրում խոստովանել եմ այն ողջ սարսափը, որ թույլ է տվել ֆրանսիական գաղութատիրությունն Ալժիրում: Թուրքիան մեծ երկիր է և կարևոր գործընկեր Ֆրանսիայի համար: Մաղթում եմ մեզ` ինչպես երկու բարեկամի ու դաշնակցի, հենվել բանականության վրա: Ցանկանում եմ, որ տեղեկացված լինեք, որ այս օրենքի հետ կապված ավելորդ քայլերը վնաս կհասցնեն երկու երկրների բազմակողմ հարաբերություններին և դրա պատասխանատվությունը կլինի այդ քայլերը կատարողների ուսերին», - ասված է նամակում:









