Ստամբուլի ափերի մոտ նավերն իրար են բախվել

14:30 • 20.01.12

Սիերա Լեոնեի դրոշի ներքո նավարկող, բեռնատար նավն այսօր Մարմարա ծովում` Ստամբուլի ափերի մոտ, բախվել է երկու ոչ մեծ նավերի: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները` վկայակոչելով առափնյա անվտանգության ծառայությանը, հարվածից 86- մետրանոց նավը ճեղքվածք է ստացել և սուզվում է:

Նախնական տվյալների համաձայն` վթարի պատճառն ուժեղ փոթորիկն է: Դեպքի վայր են ուղարկվել թուրքական առափնյա անվտանգության ծառայության նավերը, փրկարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Թե քանի մարդ կա նավերում, չի հաղորդվում:

Եղանակի պատճառով այսօր հետաձգվել է Ստամբուլի եվրոպական ու ասիական մասերի միջև, ինչպես նաև Բոսֆորի նեղուցով մի շարք լաստանավերի նավարկությունը: