Ավելի քան 20 կանանց վնասելու համար տրանսսեքսուալ գինեկոլոգ է ձերբակալվել

13:40 • 20.01.12

Չեխիայի Հարավային Բոհեմիայում գտնվող Բեչին քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի տրանսսեքսուալի, ով գինեկոլոգ ձևանալով, տարատեսակ վիրահատությունների արդյունքում, ավելի քան 20 կանանց մոտ առողջական լուրջ խնդիրներ է առաջացրել` տեղեկացնում է չեխական ceskapozice.cz լրատվական կայքը:

Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ ձերբակալված անձը` Ալեքսանդրա Սվոբոդովան ազգությամբ սլովակ է:

«Մենք դեռ չենք կարող վստահաբար ասել թե ինչպես է Ալեքսանդրային հաջողվել բժշկական արտոնագիր ստանալ: Պարզ է, որ վերջինս քրեական անցյալ է ունեցել ու ամենայն հավանականությամբ` կանանցից վրեժխնդիր լինելու համար որոշել է գինեկոլոգ դառնալ»:

Նշենք նաև, որ 30 տարեկան տրանսսեքսուալին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: