Շվեդը բանտից ազատվել է առանց տաբատի
Շվեդիայի բնակիչներից մեկը քրեակատարողական հիմնարկից դուրս է եկել առանց տաբատի և կոշիկների, գրում է The Local-ը:
Տղամարդը` ով 2 ամսով ազատազրկման էր դատապարտվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար,կիսամերկ է ազատվել, քանի որ բանտի աշխատակիցները հրաժարվել են նրան հագուստ և կոշիկ տրամադրել:
Նախկին բանտարկյալի խոսքով նա առանց տաբատի է դուրս եկել, քանի որ բանտ նստելուց առաջ իր հանձնած հագուստը իր ներկա չափերին չի համապատասխանել և չնայած բանտին կից հագուստի խանութ է եղել, նա որոշել է ավելորդ գումար չծախսել:
Չնայած տան ճանապարհին, նա «խելքին մոտ» գնով կարողացել է հագուստ գնել:









