Թայլանդը հավանաբար կճանաչի Պաղեստինի անկախությունը

10:26 • 20.01.12

Թայլանդի Արտաքին գործերի նախարարը BBC-ին հայտնել է, որ Թայլանդի կառավարության ենթադրությամբ այժմ ամենահարմար ժամանակն է Պաղեստինի անկախության ճանաչման համար, ավելացնելով, որ Թայլանդը աջակցում է Մերձավոր Արևելքի կարգավորման գործընթացին:

Շաբաթվա սկզբին Թայլանդի պատվիրակությունը ՄԱԿ-ում այդ մասին տեղեկացրել է պաղեստինցի պաշտոնյաներին:

Պաղեստինն այժմ փորձում է դառնալ ՄԱԿ-ի լիիրավ անդամ: Այս պահին նրա անկախությունը ճանաչել է 127 երկիր: