Շնաձուկը հարձակվել է տուրիստական ընկերության աշխատակցի վրա (տեսանյութ)

10:05 • 20.01.12

26-ամյա Դեվիդ Փիքերինգը լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել, երբ զբոսաշրջիկներին ցուցադրել է Քորալ ծոցի տեսարժան վայրերը, որը գտնվում է Փերթ բաղաքից 1100 կմ հյուսիս` տեղեկացնում է News.au ավստրալական լրատվական ընկերությունը, հավելելով, որ վերջինիս վրա 3 մետրանոց վագրային շնաձուկ է հարձակվել:

Ոստիկանության տեղեկացմամբ` Փիքերինգը չի նկատել խարսխանիշն ու անցել է արգելված հատվածը, հեռանալով ափից մոտ 100մ: