Գագիկ Ծառուկյանը ցանկանում է գնե՞լ Թումանյանի բնակարանը
«Ես ոչ հերքում, ոչ էլ հաստատում եմ այդ տեղեկատվությունը»,- Tert.am-ին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը` մեր խնդրանքով մեկնաբանելով այսօրվա մամուլում հրապարակված այն լուրը, թե Հովհաննես Թումանյանի բնակարանի այն հատվածը, որը վրացի սեփականատերը ցանկանում է վաճառել, ցանկանում է գնել նաև Գագիկ Ծառուկյանը:
«Կոալիցիոն գործընկերները հաշվարկել են, որ Թումանյանի բնակարանի ազատագրումն օտարերկրյա սեփականատիրոջ ճիրաններին և դրա վերահայկականացումը նախընտրական լավ PR ակցիա կլինի, և ըստ լուրերի՝ այս օրերին վրաց սեփականատիրոջ հետ բանակցությունների մեջ են ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչները»,- մասնավորապես գրել էր թերթերից մեկը:
Մեր տեղեկություններով, սակայն, Գագիկ Ծառուկյանն իսկապես մտադիր է գնել Թումանյանի բնակարանը:









