Պայթյուն Թուրքիայում. կան զոհեր

09:52 • 20.01.12

Թուրքիայի Հաքյարը քաղաքում` քաղաքապետարանից 100 կմ հեռավորության վրա, պայթյուն է որոտացել այն ժամանակ, երբ փողոցով անցնում էր ոստիկանության միկրոավտոբուսը: Այս մասին գրում է korrespondent-ը:

Պայթուցիկ սարքը եղել է երկու կայանված մեքենաների միջև և գործի է դրվել  ոտիկանության ավտոբուսի մոտեցման պահին:
Արդյունքում, առնվազն մեկ մարդ զոհվել է ևս 27-ը վիրավորվել: Զոհվածների մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են:

Հետաքննություն է սկսվել: Ոստիկանության վարկածով, ահաբեկչությունը կազմակերպվել է քուրդ անջատողականների կողմից: