ԱՄՆ-ն Ռուսատանից բացատրություն է պահանջում Սիրիա զենքի մատակարարման համար
«ԱՄՆ-ը հույս ունի Ռուսաստանից ստանալ բացատրություն Սիրիա սպառազինության մատակարարման և Chariot նավի հետ կապված միջադեպի վերաբերյալ», -հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Մենք, ինչպես հայտնի է բացատրություններ ենք պահանջել ՌԴ-ից: Այս հարցը քննարկել ենք ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատանը, Մոսկվայում այն բարձրացվել է նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բերնսի կողմից»,- ասել է Նուլանդը:
«Ինչպես մենք ենք հասկանում ռուսական կողմը դեռ շարունակում է որոշել, թե ով է պատասխանատու և իրականում ինչ է տեղի ունեցել»,- հավելել է նա:









