Չե´մ քշի. Թուրքիա-Հայաստան երթուղու վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը

17:14 • 20.01.12

Հունվարի 20-ին Թուրքիա-Հայաստան երթուղով ավտոբուսի վարորդը Սադախլո-Բագրատաշեն սահմանային գոտում կանգնեցրել է ավտոբուսը և հրաժարվել շարունակել երթուղին:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի` դեպքի մանրամասները պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել Բագրատաշենի մաքսային կետի սահմանային կեիտ վերահսկման բաժնի հետ:

Պարզվել է, որ «Նառատուրիզմ» տուրիստական գործակալության և վարորդի միջև ծագած ֆինանսական խնդիրների պատճառով վերջինս հրաժարվել է շարունակել երթուղին:

«Նառատուրիզմ» տուրիստական գործակալության տնօրենի և վարորդի միջև բանակցություններ են ընթանում:

Համաձայնություն է ձեռք բերվել ավտոբուսը կայանել Վրաստան-Հայաստան սահմանանյին չեզոք գոտում, իսկ ուղևորները ոտքով հատել են սահմանը, որտեղից էլ ճանապարհը կշարունակեն այլ ավտոբուսով: