Վեդիում բախվել են 3 ավտոմեքենա. կան տուժածներ

11:17 • 20.01.12

Հունվարի 19-ին, ժամը 17:00-ին, «Մերսեդես Բենց-430» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2106»-ի, ինչից հետո վերջինս բախվել է ճամփեզրին կայանած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի:

Ըստ ոստիկանության հաղորդագրության` «ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: