Ալլա Ջիոևան հրաժարվեց նախագահական պայքարից

14:43 • 21.01.12

Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոևան չի մասնակցի հանրապետության նոր նախագահական ընտրություններին, գրում է BBC-ն:

Ջիոևայի խոսքով` նա ճանաչում է նախկին ընտրությունների արդյունքները և մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը 2012 թ. մարտի 25-ին կայանալիք ընտրություններին:

Միաժամանակ, գործակալության տվյալով, Ջիոևայի կողմանկիցները նրա նախկին շտաբի շրջակայքում ցույց կկազմակերպեն` Սահմանադրությունը և օրենքները հարգելու կոչերով: