Հայտնաբերել են ափիոնի նմանվող զանգված և ներարկիչներ
Հունվարի 20-ին, ժամը 22:00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Բաբաջանյան փողոցից բերման են ենթարկել 1960թ. ծնված Սամվել Ա.-ին և և 1963 թ. ծնված Երվանդ Հ.-ին:
Սամվել Ա.-ի մոտ հայտնաբերվել է ներարկիչ`քացախաթթվի անհիդրիդի նմանվող 2 մլ թափանցիկ հեղուկով, իսկ Երվանդ Հ.-ի մոտ հայտնաբերվել է ափիոն թմրամիջոցի նմանվող 1,8 գ զանգված և ներարկիչ` քացախաթթվի անհիդրիդի նմանվող 2 մլ թափանցիկ հեղուկով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:









