Հայաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել կեղծ դրամ պատրաստելու մեղադրանքով
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ժամանակավորապես բնակվող Հայասատանի 2 քաղաքացի մեղադրվում է կեղծ թղթադրամներ պատրաստելու և յուարցնելու համար: Կուրգանի շրջանի ոստիկանությանը հղում անելով, Regnum-ը հայտնում է, որ կեղծ գումարի մասին ահազանգել է Վերխոզինո գյուղի բնակիչներից մեկը:
Իրավապահների խումբը սկսել է կեղծ դրամը յուրացրած կովկասցիների որոնումը, որոնք տեղաշարժվել են ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով:
Կասկածյալները ձերբակալվել են Սվերդլովսկի մարզի Կամենսկ քաղաքում: Նրանց մոտ հայտնաբերվել է 5000 անվանական արժողությամբ 19 թղթադրամ: Հարուցված քրեական գործով նրանց սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:









